Հայտնի են 2013 թ. ամենասեքսուալ աստղերը՝ ըստ Victoria’s Secret-ի հրեշտակների։ Այս մասին հաղորդում է Hiffington Post-ը:
Այսպես, «Ամենասեքսուալ դերասանուհի» անվանակարգում հաղթել է դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը, իսկ ամենասեքսուալ երգչուհին Բեյոնսեն է: Ամենասեքսուալ մայրիկը Ջուլիանա Ռանչիչն է, ամենասեքսուալ ոտքերի տիրուհին՝ Բլեյք Լայվլին:
Victoria’s Secret-ի հրեշտակների կարծիքով՝ ամենասեքսուալ շուրթերը Քերի Վաշինգտոնինն են, ամենասեքսուալ մազերը՝ Ամանդա Սեյֆրիդինը, ժպիտը՝ Սոուի Սալդանինը, աչքերը՝ Զոուի Դեշանելինը:
Լողազգեստով ամենից սեքսուալ մարմինը Ռիհաննայինն է, իսկ «Ամենասեքսուալ հումորի զգացողություն» ունի Ջենիֆեր Լոուրենսը: «Ամենասեքսուալ արտասահմանյան աստղ» է համարվում բրիտանուհի Էմիլիա Քլարքը, իսկ ամենասեքսուալ սպորտային ոճն ունի Էշլի Գրինը:









































