Բոսնիա և Հերցոգովինայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ իրանցի դիվանագետներ Համզեհ Դոոլաբ Ահմադը և Յադիդի Սոհրաբը persona non grata («ոչ ցանկալի անձ») են հայտարարվել և վտարվել են երկրից։
Նշված անձինք դիվանագետի իրենց կարգավիճակն օգտագործել են դիվանագիտական առաքելությանն անհարիր գործունեության նպատակով։ Այս մասին ասվում է նախարարության պաշտոնական տեղեկատվության մեջ:
Բոսնիա և Հերցոգովինայի ԱԳ նախարարությունն անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս դիվանագետներին «ոչ ցանկալի անձ» է հայտարարել: Գործի մանրամասները, ինչպես նաև երկրից դիվանագետների հեռանալու ամսաթիվը չեն տեղեկացվում:









































