Վերջերս լույս է տեսել մի գիրք, որը պատմում է երգչուհի Էմի Ուայնհաուսի ողբերգական ճակատագրի մասին, հաղորդում է Raut-ը: Այնտեղ նշվում է, որ դեռևս 10 տարեկանում ապագա երգչուհին փորձել է ինքնասպան լինել այն բանից հետո, երբ հայրը՝ Միթչ Ուայնհաուսը, լքել է մորը՝ Էմի Ջենիսին և գնացել ուրիշ կնոջ մոտ:
Գրքում նշվում է նաև, որ ծնողների ամուսնալուծությունն այնքան է ցնցել Էմիին, որ արդեն 2011 թ. նա մարիխուանա է օգտագործել և ընդունել դեղահաբերի մահացու չափաբաժին: Գրքում պատմվում է նաև, որ երգչուհին ամուսնուն՝ Բլեյքին սպառնացել է ինքնասպանություն գործել, եթե նա լքի իրեն:
Ընկերները նշում են, որ Էմին մեռնելու մեծ ցանկություն է ունեցել: Բոլորը երգչուհու մահվան մեջ միաձայն մեղադրում են նրա հորը և ամուսնուն, ովքեր լքել են նրան:









































