«Բավարիա»-ի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ իր ակումբը պատրաստ է երկարաձգել կիսապաշտպան Ֆրենկ Ռիբերիի պայմանագրի ժամկետը:
«Դռները միշտ բաց են Ֆրենկի առջև: Նա ցանկացած պահի կարող է նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ:
Մենք հաշվի ենք առել նրա խոսքերը, որոնք հավաստում են, որ Ֆրենկը երջանիկ է մեր ակումբում: Ուրախ ենք, որ նման մեծագույն ֆուտբոլիստը ջերմ խոսքեր է հասցեագրում «Բավարիա»-ին»,- Bild-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքը:







































