Իրանի կենտրոնական բանկը (CBI) 200 հազար ռիալ (մոտ 16.3 դոլար) արժողությամբ նոր անվանական թղթադրամներ կթողարկի։ Այս մասին հաղորդել է Իրանի ԿԲ նախագահ Մաջիդ Սանեին:
Նշված թղթադրամների արժեքը 2 անգամ կգերազանցի այժմ շրջանառության մեջ են գտնվող ամենախոշոր թղթադրամների արժեքին, հաղորդում է ISNA գործակալությունը:
Իրանի ԿԲ-ն կսկսի թողարկել թղթադրամները, երբ ստանա երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի թույլտվությունը: Սանեին հավելել է նաև, որ ծրագիրն իրականություն կդառնա իրանական այս տարվա վերջին (2014 թ. մարտի 21):








































