Քիչ անց Նիդերլանդներում` «Ամստերդամ Արենա» մարզադաշտում կմեկնարկի Եվրոպայի Լիգայի եզրափակիչի հանդիպումը` անգլիական «Չելսի»-ի և պորտուգալական «Բենֆիկա»-ի միջև:
Լոնդոնյան ակումբի երկրպագուները երգեր են նվիրում թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին` երգելով Ամստերդամի փողոցներում:
Երկրպագուները չեն մոռացել պորտուգալացի մասնագետի հաջողությունները, երբ նա գլխավորում էր «Չելսի»-ն: Նրանք սպասում են Մոուրինյոյի վերադարձին:
Մեծ է հավանականությունը, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մոուրինյոն հեռանա «Ռեալ»-ից և «Չելսի» վերադառնա, որի գլխավորությամբ երկու անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:








































