Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ելույթ է ունեցել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, Սաակաշվիլին խոսել է վրաց ամերիկյան հարաբերությունների և ISAF առաքելությանը Վրաստանի մասնակցության մասին:
Նախագահը նշել է, որ Վրաստանը, որպես ԱՄՆ-ի դաշնակից, կարողացել է իրականացնել այն գաղափարները, ինչը որ ԱՄՆ-ը՝ ազատություն և ժողովրդավարություն:
«Մենք ունենք կոռուպցիայի ամենացածր ցուցանիշը Եվրոպայում, և մենք համարվում ենք ամենաանվտանգ երկիրը»,- ասել է Սաակաշվիլին և հավելել, որ վերջին 8 տարիների ընթացքում իրենք զարգացրել են տնտեսությունը և կարողացել ստեղծել ազատ և ժողովրդավարական կառավարության մոդել:
Նախագահի խոսքերով՝ այս ընթացքում Վրաստանն ունեցել է Կոնգրեսի և կոնգրեսականների աջակցությունը, որն անհրաժեշտ է նաև այժմ՝ երկրում ազատությունը և ժողովրդավարությունը շարունակելու համար:
Իր ելույթում Սաակաշվիլին ևս մեկ անգամ ափսոսանք է հայտնել Աֆղանստանում վրացի երեք զինծառայողների մահվան կապակցությամբ:








































