Մայիսի 13-ին Լվովում տիզի խայթոցից կին է մահացել, հայտնում է korrespondent.net-ը:
Նման եզրակացություն են արել բժիշկները՝ հղում կատարելով փորձաքննության արդյունքներին:
Կնոջ ազգականների խոսքերով՝ նա 32 տարեկան է եղել ու հանգստյան օրերն անցկացրել է բնության գրկում, իսկ երկուշաբթի օրը մահացել է:









































