Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է ներկայացնել iPhone սմարթֆոնի և iPad պլանշետային համակարգչի նոր մոդելները մարտի 15-ին կայանալիք շնորհանդեսի ժամանակ, իսկ վաճառքի դրանք դուրս կբերվեն արդեն մարտի 18-ին։ Այս մասին հայտնում է 9to5Mac ռեսուրսը։
Ինչպես հայտնել են նրա աղբյուրները՝ խոսքը 4 դյույմ անկյունագծով դիսփլեյով iPhone 5se սմարթֆոնի և iPad Air 3-ի մասին է։ Ըստ ամենայնի, նորույթների նախնական պատվեր չի լինի։
Ինչպես նշում են ռեսուրսի աղբյուրները, iPhone 5se-ն նախատեսված է ընկերության արտադրանքի այն սիրահարների համար, ովքեր ցանկանում էին գնել ավելի արտադրողական սմարթֆոն, սակայն չափերով փոքր, քան iPhone 6s-ն ու iPhone 6s Plus-ն են։ Դրանց անկյունագծերը համապատասխանաբար 4.7 և 5.5 դյույմ են։ Չափերով iPhone 5se-ն նման կլինի iPhone 5s-ին, սակայն ավելի հզոր կլինի։ Սարքը կներկայացվի 4 գույներով՝ ոսկեգույն, վարդագույն, արծաթագույն և մոխրագույն։








































