Իրանի նախագահ Հասան Ռուհանին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու բարձր մակարդակով Ռազմավարական համագործակցության հարցերով համաժողովին։ Այս մասին փոխանցում է Milliyet-ը։
Հաղորդվում է, որ Թուրքիայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիկդելին ուրբաթ դեսպանատանն ընդունելության ժամանակ լրագրողներին հայտնել էր Իրանի և Թուրքիայի միջև բանակցությունների մասին։
Նշվում է նաև, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այց կկատարի Իրան։
Իրանն ու Թուրքիան տարակարծիք են սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների հարցում։ Մինչ Իրանն ակտիվորեն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Անկարան կողմ է իշխանությունից Ասադի անհապաղ հեռացմանը։ Անկարան կարծում է, որ Սիրիայում արյունահեղության հիմնական պատճառը Ասադի կողմից իրականացվող քաղաքականությունն է։









































