Հոլանդացի հնագետները գետի հատակից բարձրացրել են XV դարի առևտրային նավ՝ հաղորդում է SkyNews հեռուստաալիքը:
Ենթադրվում է, որ 20 մետր երկարությամբ առագաստանավը նավարկել է Հյուսիսային և Բալթիկ ծովերով:
Նավը թաղված է եղել գետի տիղմում և հայտնաբերվել է շատ պատահաբար՝ Քամփեն քաղաքի նավահանգստում շինարարական աշխատանքների ժամանակ: Քաղցր ջուրն ու կորպուսի մետաղե միացությունները նպաստել են գտածոյի լավ պահպանմանը, և այն առանց վնասվելու դուրս է բերվել:











































