Եվրոպական խոշորագույն HSBC բանկը հայտարարել է, որ կարող է ևս 14 հազար աշխատատեղ կրճատել ողջ աշխարհում՝ ծախսերի կրճատման և եկամտի ավելացման ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դրանից հետո բանկի աշխատակիցների ընդհանուր թիվը կկազմի 240-250 հազար:
Բանկը հույս ունի այդ կերպ տարեկան ծախսերը կրճատել 3 միլիարդ դոլարով:
Ավելի վաղ HSBC-ն հայտարարել էր Մեծ Բրիտանիայում 3.166 աշխատատեղի կրճատման մասին:











































