Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ չի հանդիպել Կառլո Անչելոտիի հետ, ով ամռանը պետք է գլխավորի մյունխենյան ակումբը, տեղեկացնում է Le Figaro-ն:
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետն ամռանը կգլխավորի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
«Ես չեմ հանդիպել Անչելոտիի հետ: Սկզբում գտնվում էի Բոխումում, որից հետո ժամանակս անցկացրել եմ ընտանիքիս հետ:
Այն, որ Անչելոտին Մյունխենում է, նորմալ երևույթ է բոլորիս համար: Ես նրա դեմ ոչինչ չունեմ»,- հայտարարել է Գվարդիոլան:








































