Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Վենսան Կոմպանին պատրաստ է մասնակցել «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է AFP-ն:
Բելգիացին վնասվածքի պատճառով բաց է թողել մի քանի շաբաթ, սակայն հասցրել է ապաքինվել վնասվածքից և մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջիկա հանդիպմանը:
Հաղորդվում է, որ «քաղաքայիններ»-ի կազմում դեռ վնասվածքներ ունեն Ֆաբիան Դելֆը և Բակարի Սանյան:







































