Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին խոսել է այն ֆուտբոլիստների մասին, ովքեր կարող էին ապագայում հզորացնել «կապտանռնագույններ»-ի կազմը, տեղեկացնում է Goal.com-ը:
«Կան երկու ֆուտբոլիստներ, ովքեր ինձ դուր են գալիս: Նրանց մեջ ես զգացել եմ «Բարսելոնա»-ի ԴՆԹ-ն: Խոսքը Մարկո Վերատիի և Պաուլո Դիբալայի մասին է:
Նրանք հրաշալի ֆուտբոլիստներ են: Նրանք կարող են հեշտորեն հարմարվել «Բարսելոնա»-ին խաղաոճի շնորհիվ: Ես նրանց ապագան տեսնում եմ «Բարսելոնա»-ում»,- հայտարարել է Չավին:









































