Պենտագոնը խոստացել է, որ սիրիական ընդդիմությանն օգնություն կցուցաբերեն Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հատուկջոկատայինները։ Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ պաշտպանության ղեկավար Էշթոն Քարթերը՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
ԱՄԷ-ի պաշտպանության նախարար Մուհամմադ բեն Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ հանդիպումից հետո ելույթ ունենալով մամլո ասուլիսի ժամանակ՝ Քարթերն ասել է. «Մենք կփորձենք օգնել Սիրիայում սուննի արաբներին, տրամադրել նրանց հավելյալ հնարավորություններ և ուժ, որպեսզի նրանք կարողանան ԴԱԻՇ-ից զավթել իրենց տարածքը, ներառյալ Ռաքքան»։
Բացի այդ, Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան խոստացել են վերսկսել օդային հարվածներն իսլամիստներին։








































