Շենգենյան գոտու գործունեությունը լուրջ վտանգի տակ է: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Եվրախորհրդի՝ Բելգիայի մայրաքաղաքում տարածված հայտարարության մեջ:
«Շենգենյան գոտու ընդհանուր գործունեությունը ենթակա է լուրջ ռիսկի»,- նշվում է հայտարարության մեջ:
Խորհուրդը նշում է, որ իրավիճակը ծանր է հունական սահմանների պատճառով: «Դժվարությունները, որ ունի Հունաստանը, ազդում են ամբողջ ԵՄ-ի վրա: Դրանք պետք է կոլեկտիվ կերպով լուծվեն»,- ասվում է փաստաթղթում:








































