«Մոնակո»-ն հետաքրքրված է «Բարսելոնա»-ի երկու ֆուտբոլիստների ծառայություններով: Ակումբի ուշադրության կենտրոնում են հայտնվել կատալոնական ակումբի դարպասապահ Վիկտոր Վալդեսն ու պաշտպան Դանի Ալվեսը:
Cope-ը տեղեկացնում է, որ ռուս բիզնեսմեն Դմիտրի Ռիբոլովլևին պատկանող ակումբն արդեն դիմել է կատալոնական ակումբին` համապատասխան առաջարկով:
Ավելի վաղ նշվել է, որ ֆրանսիական ակումբում կարող են կարիերան շարունակել Կառլոս Տևեսը («Մանչեսթեր Սիթի»), Ռադամել Ֆալկաոն («Ատլետիկո»), Պատրիս Էվրան («Մանչեսթեր Յունայթեդ»):








































