«Բոն Ջովի» խումբը երեկ Սոֆիայում երկու ժամանոց համերգից հետո դադարեցրել է համերգը: Ելույթի ժամանակ խմբի հիմնադիր և վոկալիստ Ջոն Բոն Ջովիի մոտ ալերգիայի նոպա է սկսվել՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Ես ցրտից ալերգիա ունեմ, որը բարդացել է քամու հետևանքով: Ես չեմ կարող շարունակել: Ներեցեք ինձ: Հաջորդ երգը վերջինը կլինի»,- ասել է Բոն Ջովին համերգային ծրագրի ավարտից 20 րոպե առաջ:
Բուլղարիայի մայրաքաղաքում համերգով ամերիկյան խումբը սկսեց «Իսկ հիմա ինչ» անվանումը կրող շրջագայությունը:
Վասիլի Լևսկու անվան մարզադաշտում համերգին ներկա է եղել մոտ 50 հազար մարդ: Համերգից անմիջապես հետո խմբի վոկալիստն ու մյուս երաժիշտներն ուղևորվել են Սոֆիայի օդանավակայան: Այնտեղից խումբը թռչելու է Վիեննա, որտեղ մայիսի 17-ին կկայանա հերթական համերգը:









































