Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Էսեկյել Լավեսին մոտ ժամանակներս կտեղափոխվի չինական «Հեբեյ Ֆորչուն», տեղեկացնում է Sky Sports-ը:
ՊՍԺ-ն ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կվճարի 6 մլն եվրո, իսկ Լավեսին երկու տարվա ընթացքում չինական ակումբում կաշխատի մոտ 30 մլն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացի հարձակվողը կտեղափոխվի «Շանհայ Շենխուա»:









































