Մադրիդի «Ռեալ»-ը չի պատրաստվում հրաժարագին վճարել ՊՍԺ-ին` Կառլո Անչելոտիի տեղափոխության համար: Այն 4 մլն եվրո է կազմում:
«Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հուսով է, որ իտալացի մասնագետն ու փարիզյան ակումբը կարող են համաձայնության գալ համագործակցության դադարեցման շուրջ:
Որոշիչ հանդիպումը ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի և թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի միջև կկայանա առաջիկա օրերին:







































