Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը մտադիր է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
25-ամյա բելգիացին ցանկանում է խաղալ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի գլխավորությամբ։ Այդուհանդերձ, եթե նրա տեղափոխությունը «Ռեալ» չկայանա, Ազարը ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 21 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։










































