Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի և «Բենֆիկա»-ի ֆուտբոլիստ Ռենատոն Մադրիդի «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում է:
ABola-ի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը պատրաստվում է բանակցություններ սկսել 18-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի ձեռքբերման շուրջ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Ռենատոյի պայմանագրով նախատեսված հրաժարագինը 80 մլն եվրո է կազմում: «Ռեալ»-ը, սակայն, կփորձի ձեռք բերել այն կրկնակի էժան: «Բենֆիկա»-ի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2021 թվականը:







































