2010-2011 թթ. ընդունվեցին Լեզվի և Հանրակրթության մասին օրենքներում Հայաստանում մեծ աղմուկ հանած և հասարակական հնչեղություն ստացած փոփոխությունները, որոնց հետևանքով հայոց լեզվի և հայալեզու կրթության վրա ծառացավ օտարալեզու դպրոցների վերաբացման վտանգը: Այդ իսկ պատճառով «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հիմնեց «մրցանակ», որով առանձնացվում և հանրությանն ու գալիք սերունդներին են ներկայացվում հայոց լեզվին և հայալեզու կրթությանն առավել մեծ վնաս հասցրած գործիչներն ու կազմակերպությունները:
Այն կոչվում է «Օտարալիզության ասպարեզում Աշոտյան-Դելյանովի անվան մրցանակ»։ Նախատեսվում է այդ գործիչների ընտրությունը կատարել հանրային քվեարկությամբ: Մրցանակի և հավակնորդների մասին մանրամասն տեղեկություններն ու քվեաթերթիկը հասանելի են այստեղ:
Շնորհակալություն:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության մրցանակաբաշխության հանձնաժողով: