Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցով մեկնել է ԱՄՆ: Մեկնումից առաջ Էսենբոգի միջազգային օդանավակայանում նա պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին հաղորդում է Anadolu թուրքական գործակալությունը:
Խոսելով Ռեյհանլըում տեղի ունեցած պայթյունների մասին՝ նա ասել է, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, որ Թուրքիան ունի թույլ հետախուզություն:
«Կարող եմ բացահայտ հայտարարել, որ Շամում (Սիրիա) օրինական կառավարություն չկա, այլ առկա է միայն անօրինական կառավարում: Կառավարությունն այնտեղ մերժված է, գոյություն ունի միայն ժողովրդի հետ պատերազմող վարչակազմ»,- ընդգծել է վարչապետը:







































