Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռաուլը դեռ չի պատրաստվում վերադառնալ հայրենիք, որտեղ ավարտել է իր կարիերան անցյալ տարի, տեղեկացնում է L’ Equipe-ը:
38-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է օրերից մի օր գլխավորել Իսպանիայի ընտրանին:
«Հիմա դեռ ժամանակը չէ: Տեսնենք, թե ինչպես կդասավորվի իմ ճակատագիրը: Դեռ չեմ մտածում մարզիչ դառնալու մասին, սակայն կցանկանայի օրերից մի օր գլխավորել Իսպանիայի ընտրանին»,- հայտարարել է Ռաուլը:











































