Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ NASA-ի աշխատակիցները հայտարարել են, որ Հնդկաստանում տղամարդու մահվան պատճառը չի եղել երկնաքարը։ Հնդիկ աստղաֆիզիկոսները հետազոտել են պայթյունից հետո մնացած խառնարանը և չեն հաստատել, որ պայթյունի պատճառը երկնաքարն է։
NASA-ի մասնագետները վերլուծել են խառնարանի լուսանկարները, և եկել են այն եզրակացության, որ խառնարանը կարող է գոյացած լինել հողում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթեցման հետևանքով։ Նրանք բացառել են, որ հնդիկ վարորդը մահացել է երկնաքարի պատճառով։









































