Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է բիզնես (հաշիվներ) վարել եվրոյով, յուանով ու այլ ուժեղ արժույթներով և ոչ թե դոլարով։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարարի պաշտոնակատար Մասուդ Հաշեմիան Էսֆահանին:
«Քանի որ մեզ վրա կան որոշակի սահմանափակումներ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով, մենք չենք ցանկանում կախված լինել դոլարից ու աշխարհում դոլարի շրջանառությունից։ Մեր բիզնեսն իրականացվելու է եվրոյով ու յուանով և մի շարք ուժեղ արժույթներով»,- ասել է նա։












































