Մայիսի 15-26-ը Ֆրանսիայում կանցկացվի Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր մրցանակի՝ «Արմավենու ոսկե ճյուղի» համար կպայքարի 20 ֆիլմ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հիմնական մրցութային ծրագրի ժյուրիի ղեկավարն է լինելու հայտնի ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը, իսկ կինոփառատոնի բացման ու փակման արարողությունը կվարի հայտնի ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տոտուն:
Փառատոնը կբացի ավստրալացի ռեժիսոր Բազ Լուրմանի արտամրցութային ֆիլմը: «Մեծ Գեթսբի» (The Great Gatsby) ֆիլմում գլխավոր դերով հանդես է գալիս Լեոնարդո դի Կապրիոն:








































