Մարդաբանները հայտնաբերել են Paranthropus robustus՝ պարանտրոպի լավ պահպանված լսողական ոսկր, որը շուրջ 2 մլն տարեկան է: Դրանք կրում են մարդկային լսողության էվոլյուցիայի առաջին հետքերը:
Աշխատանքը հրապարակված է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Լսողական ոսկրը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում՝ պեղումների ժամանակ: Դրանք կմախքի ամենափոքր ոսկորներ են, որոնք չափազանց հազվադեպ են պահպանվում:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ոսկրի կառուցվածքը կրում է նշաններ, որոնք բնորոշ են ինչպես մարդանման կապիկներին, այնպես էլ ժամանակակից մարդկանց:
Թե ինչպես է ականջի կառուցվածքի փոփոխությունը ազդել մարդկանց նախնիների լսողության վրա՝ մինչև վերջ պարզ չէ:













































