Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը հրաժարվել է «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերը ձեռք բերելու գաղափարից:
Ընթացիկ մրցաշրջանում բազմիցս հայտարարվել է, որ «արքայական ակումբ»-ը հետաքրքրված է Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվողի ծառայություններով: Կողմերը բանակցություններ են սկսել, սակայն «Ռեալ»-ն այլևս չի ցանկանում գնել ֆուտբոլիստի իրավունքները: Պատճառը Ֆալկաոյի առաջարկած ֆինանսական պայմաններն են, որոնք չի կարող ընդունել «արքայական ակումբ»-ը:
Լուրեր են շրջանառվում, որ Ֆալկաոյի գործակալները բանակցություններ են վարում եվրոպական որոշ ակումբների հետ:








































