Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում կայանալիք «Ռոմա»-ի հետ առաջին խաղը։ Այս մասին գրում է Sport You պարբերականը։
Ֆուտբոլիստը վնասվածք ունի, որից դեռևս լիովին չի ապաքինվել։ Բեյլը վնասվածք էր ստացել հունվարի 17-ին կայացած Խիխոնի «Սպորտինգ»-ի հետ խաղում։
Ուելսի հավաքականի հարձակվողն արդեն բաց է թողել «Բետիս»-ի, «Գրանադա»-ի և «Էսպանյոլ»-ի հետ խաղերը։







































