Այսօր Աբովյան քաղաքում մեկնարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի միջոցներով կառուցված Սբ. Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցու բացման և օծման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը մասնակցում են տարբեր երկրների հոգևոր և աշխարհիկ դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով Ծառուկյանի ընկերն է:
Հանդիսավոր արարողությանը Գագիկ Ծառուկյանը հրավիրել է ՀՀ երեք նախագահներին, սակայն միջոցառմանը ներկա են եղել միայն երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Գարեգին Բ Կաթողիկոսը կհանդիսապետել է Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը` ընդառաջ Գագիկ Ծառուկյանի խնդրանքին: Նորակառույց եկեղեցում ամփոփվել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը:
Ի դեպ, «Ծառուկյան հիմնադրամ»-ի հովանավորությամբ այսօր Մանկավարժական համալսարանին և Մատենադարանին հարող տարածքներից միկրոավտոբուսները բոլոր ցանկացողներին անվճար տեղափոխել են Աբովյան քաղաք` եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու նպատակով:









































