Ամերիկացի Քելլի Ատեյան որոշել է ինքնուրույն փրկել իր 12-ամյա որդուն, որին 2011թ. Եգիպտոս կատարած ուղևորության ժամանակ առևանգել էր մուսուլման հայրը:
45-ամյա կինը ինքնուրույն գնացել է Ալեքսանդրիա, որտեղ դիմակավորվել է՝ կրելով ավանդական մուսուլմանական հագուստ՝ փարաջա: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
Կինը մի քանի օր հետևել է իր նախկին ամուսնուն՝ 38-ամյա Մոհամմեդին, ու երեխային՝ սպասելով հարմար պահի, որ կարողանա տղային վերցնել:
«Ես մշտապես հետևել եմ նրանց՝ ուսումնասիրելով նրանց օրվա գրաֆիկը: Մի քանի անգամ շատ եմ մոտեցել, սակայն նախկին ամուսինս ինձ չի ճանաչել: Չնայած զգեստիս՝ որդիս ինձ միանգամից ճանաչեց իմ կապույտ աչքերից: Ավելի ուշ նա պատմել է, որ տեսնելով աչքերս՝ միանգամից հասկացել է, թե ով եմ ես»,- պատմել է կինը:
Քելլին կարողացել է որդուն վերցնել՝ նրան սպասելով դպրոցական ավտոբուսի մոտ: Մայրն ու որդին 3 շաբաթ քաղաքում թաքնվել են՝ վախենալով, որ Մուհամմեդը կարող է ընկնել իրենց հետքի վրա:
Մայրն ու որդին ԱՄՆ են վերադարձել 20-ամսյա հարկադիր բաժանումից հետո:
Ամուսինները ծանոթացել էին Փենսիլվանիայի ռեստորանում 1999թ. ու ամուսնացել, սակայն ամուսնական հովվերգությունը շուտով ավարտվել է, ու 2005թ. կինը ամուսնալուծվել է ամուսնուց:
Կինը 2011թ. համաձայնել էր որդուն տանել հոր մոտ՝ տեսակցության: Կահիրեի ճանապարհին Մուհամմեդը նախկին կնոջն ու քրոջը իջեցրել էր մեքենայից և առևանգել երեխային:












































