ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտարարել է, որ կիսապաշտպան Լորան Բլանը մոտ է այլ ակումբ տեղափոխությանը:
30-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի Մարսելի «Օլիմպիկ»-ի դեմ հանդիպումը: Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Լավեսին ընդունել է «Շանհայ Շենհուա»-ի առաջարկը և որոշել է Չինաստան տեղափոխվել:
«Անկեղծ ասած, ակումբում Լավեսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ավելի շատ գիտեն, քան կարող եմ ասել ես: Նա պատրաստվում էր Մարսել մեկնել, սակայն վերջին պահին Փարիզում մնալու որոշում կայացրեց:
Որքան տեղեկացված եմ, Լավեսին չի մասնակցել ՊՍԺ-ի խաղին՝ իր հեռացումը քննարկելու համար»,- Sportsmole-ը մեջբերում է Բլանի խոսքերը:








































