Մարտի 9-ին տեղի կունենա արևի խավարում։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։
2016 թվականին արևի առաջին խավարման լիարժեք փուլը տեսանելի կլինի Երկրի հասարակածային մասում։
Խավարման ժամանակ Լուսնի ստվերը, անցնելով Հնդկական և Խաղաղ օվկիանոսների վրայով, տեսանելի կլինի Ասիայի հարավարևելյան մասում և Ավստրալիայի հյուսիսարևելյան հատվածում։








































