Սիրիայի կառավարական զորքերը ձերբակալել են գերմանացի ռազմական թղթակից Արմին Վերցին՝ հաղորդում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ մեկ շաբաթ առաջ Վերցն իր ընկերոջն ուղարկել է SMS-հաղորդագրություն՝ ասելով, որ իրեն ձերբակալել են, և նա գտնվում է Հալեպի ոստիկանական տեղամասում: Մայիսի 12-ին լրագրողն ուղարկել է երկրորդ հաղորդագրությունը՝ խնդրելով բարձրաձայնել իր ձերբակալության փաստը:
Ձերբակալության պատճառները հայտնի չեն: Գերմանիայի ՆԳՆ-ը հաստատել է, որ լրագրողի ձերբակալության մասին տեղյակ է հաղորդագրությունից և աշխատում է իրավիճակից ելք գտնել:








































