Apple ընկերությունը իր սմարթֆոնների համար մշակել է վիրտուալ իրականության ակնոց, հայտնում է ultramir.net-ը: Սարքը ստացել է Mattel View-Master Virtual Reality Starter Pack անվանումը: Այն արժե 30 դոլար և արդեն կարելի է ձեռք բերել ընկերության բոլոր պաշտոնական խանութներում:
Ակնոցը բավականին հեշտ է օգտագործել. անհրաժեշտ է միայն սմարթֆոնը դնել ակնոցի հատուկ մասում: View-Master VR-ակնոցը համատեղելի է iPhone 5 և 6 բոլոր սմարթֆոնների հետ:









































