ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խնդրել է Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարներին ձեռք բերել Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի իրավունքները:
Չի բացառվում, որ տրանսֆերային գործարքում կընդգրկվի «արքայական ակումբ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը:
Հիշեցնենք` լուրեր էին շրջանառվում, որ իտալացի մասնագետը կարող է փոխարինել Ժոզե Մոուրինյոյին` Մադրիդի «Ռեալ»-ում: Սակայն փարիզյան ակումբի նախագահը մերժել է իսպանական գրանդի հրավերը և հայտնել, որ մասնագետը գործող պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ:









































