«Նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին: Հունիսի 8-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու անդրանիկ նիստը, ուր մեծամասնություն ստացած ՀՀԿ-ն առաջադրելու է քաղաքապետի իր թեկնածուին: Ըստ «Երևանի մասին» օրենքի` երեք օր հետո էլ պետք է տեղի ունենա քաղաքապետի երդմնակալության արարողությունը:
Ինչպես նախագահի, այնպես էլ քաղաքապետի երդմնակալությունն ունի արարողակարգային իր «ատրիբուտները». ավագանու ամենատարեց անդամը նախօրոք` ավագանու այլ անդամների ուղեկցությամբ, Երևանի պատմության թանգարանից կվերցնի այնտեղ պահվող լանջաշղթան, որը երդմնակալության արարողակարգի բաղկացուցիչներից է, և բուն արարողության ժամանակ կանցկացնի նորընտիր քաղաքապետի լանջին` երդմնակալության համար: Այդ լանջաշղթան Տարոն Մարգարյանը երկրորդ անգամ է կրելու»,- գրում է «Հրապարակ»-ը:









































