Հանցագործը, ով ԱՄՆ-ի Ուեսթլենդ քաղաքի քաղաքապետարանի շենքում ենթադրաբար մի քանի պատանդներ էր պահում, ձեբակալվել է: Ոստիկանության ներկայացուցիչների խոսքերով՝ դեպքի հետևանքով տուժածներ չկան:
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ տղամարդու մոտ պայթուցիկ սարքավորում կա:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկաններ և սակրավորներ:
Թե ինչ պայմաններում է ձերբակալվել հանցագործը, չի տեղեկացվում: Նրա գործողությունների դրդապատճառները նույնպես անհայտ են:






































