Պրահայում շաբաթ օրը՝ փետրվարի 6-ին, հակաիսլամական հայտարարված Pegida շարժման ցույցը, որին մասնակցել է մոտ 1500 մարդ, վերածվել է բախումների ակտիվիստների հետ, որոնք ևս ցույց են արել, բայց ի պաշտպանություն փախստականների: Այս մասին հաղորդում է dpa գործակալությունը:
Երկու կողմերը միմյանց ուղղությամբ նետել են շշեր և ճայթռուկներ:
Նշվում է, որ Կոհպենհագենում ոստիկանությունը ձերբակալել է Pegida-ի մի շարք մասնակից ցուցարարների:
Մոտ 10 մարդ ձերբակալվել է նաև Ֆրանսիայի Քալե քաղաքի կենտրոնում՝ հակաիսլամական Pegida շարժման չհամաձայնեցված բողոքի ակցիայի ժամանակ, որտեղ մոտ 150 հոգի էր հավաքվել: Ոստիկանությունը ցույցը ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ:
Գերմանիայի Վայմար քաղաքում նեոնացիստների ելույթի դեմ բողոքի ակցիայի ժամանակ մի քանի մարդ, այդ թվում՝ 4 ոստիկան մարմնական վնասվածք է ստացել:
Ընդհանուր առմամբ հակաիսլամական ցույցին մասնակցել է 1000-1300 մարդ, աջ արմատականների երթին՝ մոտ 130:


























































