«Սիոն»-ի 35-ամյա ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոն, ով միաժամանակ զբաղեցնում էր նաև թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, այլևս չի լինի թիմի մարզիչը: Այդ մասին տեղեկացնում է CNN-ը:
Իտալացին չի հեռացվել թիմից և «Սիոն»-ում կշարունակի կարիերան որպես ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանն ավելի վաղ հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանից հետո ավարտելու է մարզական կարիերան:





































