«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է «Ատլետիկո«-ի նկատմամբ տարած հաղթանակը, որի շնորհիվ կատալոնացիներին հաջողվեց Իսպանիայի առաջնության հաղթող դառնալ:
«Երկու թիմերն էլ հաղթելու շանսեր ունեին: Պարզապես մենք վերահսկում էինք խաղը, ինչի արդյունքում հաղթանակ տարանք: Կարևորն այն է, որ առաջիկա մրցաշրջանում մենք կրկին հանդես ենք գալու Չեմպիոնների Լիգայում:
Երջանիկ ենք, որ նվաճել ենք Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: Այժմ ժամանակն է հաճույք զգալ հաղթանակից` մեր ընտանիքների և երկրպագուների հետ միասին»,- նշել է Ինյեստան:









































