Thursday, 25 06 2026
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին

Կմիանա՞ն Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՞ ոչ

«Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակի վերջին հանդիպման ժամանակ կոչ արեց բոլոր ընդդիմախոսներին միավորվել՝ նշելով, որ սա վերկուսակցական պայքար է: Նա ապրիլի 19-ին «Անի» հյուրանոց հրավիրեց Ժիրայր Սեֆիլյանին, Գագիկ Ծառուկյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին և բոլոր նրանց, ովքեր իրենց համախմբան ենթակա են համարում․ «Մայիսի 19-ին՝ ժամը մեկին «Անի» հյուրանոցում կլինենք։ Ով իրեն համախմբման ենթակա է համարում, ով ուզում է ոչ թե իրենով, իր մարգարեականությամբ, նախագահականությամբ, ընդդիմադիր հերոս լինելու միջոցով՝ ես հրավիրում եմ, ոչ թե որպես հյուրընկալ, այլ որպես շարքային մասնակից»,- հայտարարել է նա:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով՝ Ր․ Հովհաննիսյանի առաջարկին ասաց․ «Որևէ գործունեության, այդ թվում` քաղաքականության ասպարեզում համատեղ գործելու համար անհրաժեշտ է որոշակի ընդհանրություններ ունենալ նպատակների, սկզբունքների և մեթոդաբանության առումով:

2013թ. փետրվարի 18-ի համաժողովրդական ընդվզումից հետո Նախախորհրդարանը պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացրել է այդպիսի ընդհանրությունների վրա հիմնված ծրագրային առաջարկություն: Ընդ որում` այդ առաջարկությունը ներկայացնելիս Նախախորհրդարանը համագործակցության հավանականությունը հնարավորինս մեծացնելու նպատակով ձգտել է նվազագույնի հասցնել իր հավակնությունները:

Նախախորհրդարանն իր առաջարկության պատասխանին սպասեց մինչև ապրիլի 9-ը, սակայն պատասխան չստացավ: Ի դեպ, այդ առաջարկությունը մինչ օրս մնում է անպատասխան: Ապրիլի 9-ից հետո Նախախորհրդարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ փետրվարի 18-ին մեր ժողովրդի` երկիրը փակուղուց հանելու վերաբերյալ քաղաքական ակտիվին հասցեագրված հստակ պատգամը մնում է անկատար, որոշեց ինքնուրույն կերպով առաջարկել այդ փակուղուց դուրս գալու քաղաքական ծրագիրն ու օրակարգը: Ի կատարումն իր որոշման, Նախախորհրդարանն արդեն սկսել է հրապարակային քաղաքական գործունեություն, որը ենթադրում է նաև կազմակերպական հանրահավաքների շարք»:

Ժ․ Սեֆիլյանը հավելեց, որ Նախախորհրդարանն ի սկզբանե ստեղծվել է որպես հայաստանյան քաղաքական կյանքի ամենալայն հարթակ և մնում է այդպիսին, ինչը հնարավորություն է ընձեռում նվազագույն թվով հիմնարար նպատակների, սկզբունքների և մեթոդաբանության վերաբերյալ համաձայնության գալուց հետո ծավալել համատեղ գործունեություն․ «Նախախորհրդարանի գործունեության հիմնական նպատակը Հայաստանում նոր որակի պետության ստեղծումն է, որի գլխավոր հատկանիշը նորգաղութային տիրապետությունից զերծ իրական ինքնիշխանությունն է, հիմնական սկզբունքները` ներկայիս պետական կառավարման համակարգից դուրս գործելը և վերկուսակցականությունը, իսկ հիմնական մեթոդաբանությունը` խաղաղ, իրավական միջոցներով ժողովրդի կազմակերպումն ու նրա կամքի պարտադրումը:

Ինչպես տեսնում եք, համատեղ գործելու դաշտը շատ մեծ է և կարող է ընդգրկել իրապես մտահոգ բոլոր ուժերին ու անհատներին:

Միևնույն ժամանակ, եթե պարոն Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկի մշակված ու հստակ ծրագիր, որը չի հակասի Նախախորհրդարանի հիմնական նպատակին, սկզբունքներին և մեթոդաբանությանը, ապա համագործակցությունը կդառնա իրատեսական ու հնարավոր: Սակայն մինչ օրս Նախախորհրդարանն այդպիսի ծրագրի առաջարկություն չի ստացել»,- եզրափակեց նա:

Իր հերթին ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե կմիավորվե՞ն արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը, ասաց․ «Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ միավորման մասին է խոսքը գնում, կա՞ քաղաքական օրակարգ կամ գործողությունների պլան, որոնք կբերեն մարդկանց կյանքի փոփոխությանը, թե՞ պետք է գնանք մոմ վառելու կամ ոստիկանապետի հետ ինչ-որ գործողություններ իրականացնելու: Կներեք, բայց մենք քաղաքականությամբ ենք զբաղվում․ մենք անելիքներ ունենք, պատրաստվում ենք կոնկրետ օրինագծեր իրականացնել և պայքարում ենք փոփոխությունների համար»:

Մեր այն դիտարկմանը, թե քաղաքական գործողությունների բացակայությո՞ւնն է պատճառը, Տ․ Ուրիխանյանն ասաց․ «Այո»։

ՀԱԿ կուսակցության քարտուղար Սամվել Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք այդ հարցը չեն քննարկել:

Նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չի որոշել՝ կմիավորվի, թե ոչ․ «Իմ կարիծքով` միանալու առարկայական առաջարկ չի եղել, պարզապես հրավեր է եղել՝ կլոր սեղանին մասնակցելու, քննարկման սեղանի առարկան այդքան էլ պարզ չէ, պարզ չէ, թե ինչ պետք է քննարկվի, հետևաբար` ես դեռ չունեմ այդ հարցի շուրջ որոշում»:

Մենք փորձեցինք իմանալ նաև ՀՅԴ կարծիքը, սակայն ՀՅԴ ԳՄ անդամներից և ոչ մեկի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը մեզ հետ զրույցում արդեն հայտնել է միավորման շուրջ իր տեսակետը:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում