Սեմյուել Էլ Ջեքսոնը արկածային «Մեծ խաղ» (Big Game) ֆիլմում կմարմնավորի ԱՄՆ նախագահին։ Այս մասին հաղորդվում է Deadline-ի կայքում:
Ֆիլմի գլխավոր հերոսը կդառնա 13-ամյա մի դեռահաս, ով որոշել է անցնել տղամարդկության թեստ: Փորձի ընթացքում նա պետք է մեկ օր անցկացնի անտառում՝ կատարյալ միայնության մեջ: Սակայն նույն գիշերն ահաբեկիչները գրոհում են ԱՄՆ նախագահի ինքնաթիռն ու փրկակար պատիճը՝ ԱՄն առաջին դեմքի հետ միասին, հայտնվում է նույն անտառում, որտեղ տղան անցնում է թեստը:
«Մեծ խաղ»-ը կնկարահանի ֆինն ռեժիսոր Յալմարի Հելանդերը:
Ֆիլմը կդառնա նրա անգլալեզու դեբյուտը: Նկարահանումները կսկսվեն 2013 թ. ամռան երկրորդ կեսին
Սեմյուել Լի Ջեքսոնի մասնակցությամբ վերջին ֆիլմն այսօրվա դրությամբ Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» է:








































