Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերը մեկնում են էմիրություններ՝ արտագնա աշխատանքի

Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքների գլխավոր խնդիրն այստեղ աշխատանք գտնելն է: Հաճախ աշխատանք չգտնելու պատճառով ընտանիքի տղամարդը ստիպված է լինում մեկնել արտագնա աշխատանքի: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Միջին Արևելքի հայության «Ազատ-Հայ» կայքի խմբագիր Հրաչ Քալսահակյանը, սիրիահայ տղամարդիկ հիմնականում մեկնում են Արաբական Միացյալ Էմիրություններ՝ այդ կերպ փորձելով հոգալ ընտանիքի ֆինանսական խնդիրները. «Այս հայերուն թիւը կըգնահատեմ մօտաւորապէս յիսուն-վաթսուն հոգիի այժմ, բայց կրնայ թիւը աւելի ըլլալ, քանի որ անոնք ընդհանրապէս անաղմուկ կուգան եւ չեն շփուի հայ համայնքին հետ, մինչեւ որ իրենց վիճակը չկարգաւորուի»:

Նա ասաց, որ այժմ ԱՄԷ-ում և Ծոցի այլ երկրներում սիրիական անձնագրով աշխատանք գտնելը բավական դժվար է, քանի որ պահանջները խստացվել են: ԱՄԷ և Ծոցի այլ երկրներ հետզհետե դժվար է դառնում սիրիական անձնագրով մուտք գործելը և աշխատանք գտնելը: Այդ երկրներում գրեթե սառեցված են սիրիական անձնագիր ունեցողների կեցության արտոնագրերը: Դա հիմնականում ազդում է այս երկրներ նոր մուտք գործողների վրա, իսկ նրանք, ովքեր վաղուց են ԱՄԷ-ում հաստատված, դեռևս կարողանում են առանց դժվարության իրենց արտոնություններից օգտվել, եթե իհարկե, շարունակում են աշխատել նույն գործատուների մոտ: Վերջիններիս փոփոխության դեպքում հանդիպում են նույն դժվարություններին, ինչին հանդիպում են նորեկները:

Ինչպես փաստեց մեր զրուցակիցը, դժվարությունները շրջանցելու համար ԱՄԷ-ում ապրող հարյուրավոր սիրիահայեր են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, որպեսզի այնտեղ մնալու իրենց կեցության իրավունքն ամրագրեն Հայաստանի անձնագրերի միջոցով: Վերջին շրջանում տասնյակ սիրիահայեր, ովքեր գնացել են ԱՄԷ, իրենց դիմումները ներկայացրել են որպես ՀՀ քաղաքացիներ, ինչի շնորհիվ ԱՄԷ մուտքի վիզան հեշտությամբ ստացել են:

Հրաչ Քալսահակյանը նշեց նաև, որ Հայաստան եկած սիրիահայերը սկզբնապես ԱՄԷ գնալու մտադրություն չեն ունեցել: Հայաստանում նախ բնակվել են հարազատների մոտ, աշխատանք գտնելուց հետո տեղափոխվել են վարձով բնակարաններ, սակայն ցածր վարձատրվելու պատճառով ստիպված են եղել այլ երկրներում աշխատանք փնտրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում