Մաուի կղզում ծնված ու մեծացած Քիմի Վերները ձգտում է իր տեղը գտնել էկոհամակարգում, քանի որ այդպես է տեսնում հոգու ներդաշնակությունը՝ բնության հետ միաձուլված:
Նույնիսկ տարիներ անց, երբ Քիմին խոհարարական արվեստ է ուսումնասիրել ու դարձել ավագ խոհարար, նա ներդաշնակություն է գտել անհավանական վայրում՝ օվկիանոսում: Նա սիրում է լողալ ձկների վտառների հետ, դելֆինների ու կետերի հետ, այնուհետև լողափին նստած թղթին հանձնել օվկիանոսի ընդերքում ստացած իր տպավորությունները՝ մինչ կրակին կպատրաստվի իր իսկ որսած ծովամթերքը:
Ստորջրյա որսը նրան վերադարձրել է մանկության զվարճալի պահերը:









































