Աշխարհի նախկին չեմպիոն հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը (39-5-1) պատրաստվում է կրկին նվաճել գոտիներից մեկը:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Վիկը նոկաուտի է ենթարկել Խավյեր Գալոյին 10 ռաունդից բաղկացած մենամարտի 4-րդ ռաունդում: Այն Դարչինյանի առաջին մենամարտն էր` 8-ամսյա ընդմիջումից հետո:
«Գալոն բարդ մրցակից է: Նա պայքարում էր հաղթանակի համար: Այժմ ես պատրաստ եմ մենամարտել Վիկտոր Տերասասի դեմ` WBC տիտղոսը նվաճելու համար:
Պատրաստվում եմ ստանալ երրորդ տիտղոսը: Այն կարևոր է կարիերայիս համար: Ցանկանում եմ չեմպիոն դառնալ երեք քաշային կարգերում: Ունեմ բոլոր հնարավորությունները` պատմություն կերտելու համար»,- Boxingscene-ը մեջբերում է հայզագի բռնցքամարտիկի խոսքը:







































