2012/13 թվականների մրցաշրջանի Ֆրանսիայի չեմպիոն դարձավ ՊՍԺ-ն: Մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ փարիզյան ակումբը 7 միավորով գերազանցում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնող «Մարսել»-ին:
Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում ՊՍԺ-ն առավելության հասավ «Լիոն»-ի նկատմամբ:
«Ժերլան» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0:1 հաշվով` հօգուտ ՊՍԺ-ի: Միակ գոլի հեղինակ դարձավ Ժերեմի Մենեզը, ով գրավեց մրցակցի դարպասը հանդիպման 53-րդ րոպեին:








































